ՀայաստանՊատահար

Ապօրինի շինարարություն՝ մայրաքաղաքի չլուծվող հարցը

Ամեն օր մամուլում հրապարակվող հայտարարությունները փաստում են, որ 2024 թվականի դրությամբ քաղաքում կան մի շարք շրջաններ, որտեղ խախտվում են քաղաքաշինական կանոնները առանց անհրաժեշտ թույլտվությունների և փաստաթղթերի։ Ապօրինի շինարարությունները հաճախ իրականացվում են պետական վերահսկողությունից դուրս։

Այսօր էլ ապօրինի շինարարությունների խնդիրը շարունակում է մնալ օրակարգում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում արդեն արձանագրվել է 81 ապօրինի շինարարության դեպք։

Ապօրինի շինարարության և հողերի գրավման թիրախում գտնվում են կանաչ տարածաքները՝ այգիներ, բակեր։

Նշենք, որ ՀՀ քաղաքաշինության և շինարարության ոլորտը կարգավորվում է մի շարք օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով, որոնց նպատակն է վերահսկել շինարարական գործընթացները և կանխել ապօրինի շինարարությունը։


Քաղաքաշինական նորմերը պարտադրում են շինարարին ունենալ համապատասխան թույլտվություններ։ Քաղաքացիական օրենսգիրքը (Հոդված 188) սահմանում է, որ ինքնակամ կառույցները պետք է քանդվեն կամ օրինականացվեն՝ հաշվի առնելով դրանց անվտանգությունը:


Սեդա Մարտոյան