ՀայաստանՔաղաքականություն

Խուզարկություններ Երևանի քաղաքապետարանում. կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են պաշտոնյաներ

Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից՝ ընթացիկ քրեական վարույթի շրջանակում։ Քննչական կոմիտեի խոսնակի փոխանցմամբ՝ ապացուցողական և այլ վարութային գործողությունները կատարվում են կաշառք ստանալու դեպքի առթիվ քննվող գործի շրջանակում, որի արդյունքում ձերբակալվել են քաղաքապետարանի երկու պաշտոնատար անձինք։ Քննության շահերից ելնելով՝ գործի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։

Նախքան այս դեպքը՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ևս տեղեկացրել էր, որ մարտի 4-ին ձերբակալվել է քաղաքապետարանի մեկ այլ պաշտոնյա, ով, մամուլի հրապարակումների համաձայն, կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն է։ Ըստ տեղեկությունների՝ նա ձերբակալվել է դեռ փետրվարի 5-ին՝ նույն քրեական գործի շրջանակում։

Նշենք, որ մինչ այս կալանավորվել էին նաև քաղաքապետարանի չորս աշխատակիցներ։ Նրանք նույնպես կասկածվում էին կաշառք տալու և ստանալու մեջ։