ՀայաստանՏնտեսություն

2025 թվականին նախատեսվում է ավարտել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Գյումրի հատվածը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Գյումրի հատվածը պատրաստ կլինի 2025 թվականին։ Ասիական զարգացման բանկը շարունակում է աջակցել Հայաստանի կարևորագույն տրանսպորտային նախագծերից մեկին։ Կնքվել է երեք պայմանագիր։ Արդեն ավարտվել է երեք ուղղություններից մեկի աշխատանքները։

Գյումրիից Երևան տանող Թալին–Լանջիկ ճանապարհահատվածի երկարությունը 18,7 կմ է։ Շինաշխատանքներն այստեղ ավարտվել են դեռ 2022-ի հոկտեմբերին։ Ճանապարհը երկկողմանի բաց է երթևեկության համար։ Նախագծի արժեքը կազմել է 60 միլիոն դոլար։

Շինարարական աշխատանքներ այս պահին իրականացվում են Աշտարակ–Թալին հատվածում։ Կառուցվում են 24 կմ երկարությամբ ճանապարհ, 9 հանգույց և ջրահեռացման համակարգեր։ Ըստ Զուլալյանի՝ շինարարությունն այստեղ նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի վերջ։ Նախագծի արժեքը կազմում է շուրջ 76 միլիոն դոլար։

Ավարտական փուլում է նաև Աշտարակ–Թալին ճանապարհի մի հատվածը։ Այն շրջանցում է Ագարակի հնագիտական տարածքը։ Ճանապարհի երկարությունը 8 կմ է։ Զուլալյանի փոխանցմամբ՝ Հյուսիս-հարավի Երևան–Գյումրի հատվածում կառուցվում է տեխնիկական առաջին կարգի ճանապարհ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Ամեն ուղղությամբ նախատեսվում են երկու երթևեկելի գոտիներ՝ յուրաքանչյուրը առնվազն 3.6 մետր լայնությամբ, ինչպես նաև սպասարկման գոտի։