ԿրթությունՀայաստան

Ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի ԼՂ-ից տեղահանվածների համար

ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ բուհերում, ուսումնարաններում և քոլեջներում սովորող ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի նաև այս ուսումնական տարում։

Այս տարվա աջակցությունը կտրամադրվի նախորդ տարվա պայմաններով և հիմունքներով, իսկ հաջորդ ուսումնական տարում նախատեսվում է ներառել նաև ՄՈԳ-ի շեմ՝ առնվազն 75 տոկոսի չափով՝ խրախուսել ուբարձր առաջադիմությունը։

Ըստ նախարարի՝ նախորդ տարի 1-ին կիսամյակում ուսման վարձի փոխհատուցում է ստացել բուհերի 1834 ուսանող, իսկ երկրորդ կիսամյակում՝ 2134 սովորող:

Իսկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանկավարժների համար հունիսից գործարկվել է ուսուցիչների գործուղման ծրագիրը, որով ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով աշխատել Հայաստանի մի շարք մարզային դպրոցներում: Մարզային բնակավայրերի դպրոցներում աշխատավարձից բացի՝ նրանք ստանում են  30 տոկոս հավելավճար, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի որոշ համայնքներում՝ լրացուցիչ 50000 դրամ հավելավճար:

Շուշան Ասրյան