ՀայաստանՍպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը դժգոհ է իր թիմից․ նա ուզում է հեռանալ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտարարել է, որ մտադիր է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ Նա դժգոհ է ստացած խաղաժամանակից։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը անդրադարձել է նաև Եվրոպա հավանական տեղափոխության մասին հարցին՝ նշելով, որ ծիծաղելի է համարում խոսել դրա մասին․

2025–ին Թիկնիզյանը միայն մեկ անգամ է 90 րոպե անցկացրել խաղադաշտում՝ մարտի 7–ին Ռուսաստանի առաջնության շրջանակում «Ախմատի» հետ խաղում։

Թիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021–ի ամռանը՝ 5․5 մլն եվրոյով։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026–ի հունիսի ավարտը։ Ընթացիկ խաղաշրջանում նա ակումբի կազմում բոլոր մրցաշարերում 2 գոլի հեղինակ է դարձել և 4 գոլային փոխանցման։