
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի և Գեղարդ տանող ճանապարհը
Ջրվեժից Գառնի և Գեղարդ տանող հանրապետական նշանակության ճանապարհը հիմնանորոգվում է։ Նորոգվող ճանապարհը սկսվում է Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրից և ձգվում մինչև Գառնի ու Գեղարդ՝ ներառելով ընդհանուր 14.7 կիլոմետր ճանապարհ։ Վերակառուցումը սկսվել է 2024 թվականի աշնանը։
Ճանապարհի սողանքային հատվածների վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի մայիսի 3-ից։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ այս պահին արդեն շուրջ 2 կմ հատվածում ավարտվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտի տեղադրումը, իսկ մնացած հատվածներում ակտիվորեն ընթանում են հողային աշխատանքներ, կառուցվում են ջրահեռացման համակարգեր, հենապատեր և հողային պաստառ։
Բացի հիմնական ճանապարհի վերականգնումից, նախատեսվում է նաև նոր երթևեկելի թևի կառուցում՝ Ջրվեժի տրանսպորտային հանգույցից Սևան տանող ուղղությամբ, ինչը զգալիորեն կթեթևացնի տրանսպորտային հոսքը։