
Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյանում երթևեկությունը կարգելվի
Երևանի քաղաքապետարանը հունիս ամսվա ընթացքում նախատեսում է իրականացնել մի շարք փոփոխություններ քաղաքի երթևեկության կազմակերպման մեջ։
Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը հայտարարել է, որ Սարյան փողոցում նախատեսվում է միակողմանի երթևեկություն սահմանել։ Հակադարձ ուղղությունը կլինի Մաշտոցի պողոտան, որի ձախ երթևեկելի գոտիները կփակվեն՝ ապահովելու համար ուղիղ երթևեկությունը։
Փոքր Կենտրոնում նախատեսվում է մի շարք հատվածներում երթևեկությունը դադարեցնել՝ ստեղծելով հետիոտնային գոտիներ։ Մասնավորապես, Աբովյան փողոցի հատվածը՝ Հյուսիսային պողոտայից մինչև Հանրապետության հրապարակ, կդառնա հետիոտնային։
Նշենք, որ հունիս ամսվա ընթացքում կսկսվի ավտոբուսների գծերի ընդլայնման ծրագիր։ Մասնավորապես, Մաշտոցի պողոտայից ավտոբուսային գիծը կանցնի Խորենացու, Իտալիայի և Բեյրութի փողոցներով՝ հասնելով Արգիշտիի փողոց և Իսակովի պողոտա։ Մոսկովյան փողոցի մի հատված արդեն վերածվել է համապատասխան երթևեկելի գոտու, ինչը թույլ է տալիս ավտոբուսներին Խանջյանից հասնել Աբովյան փողոց։