
Ձերբակալվել է թմրամիջոցների փաթեթներ տեղադրող տղամարդը
Մայիսի 18-ին Շիրակի մարզի Ազատան գյուղի մոտ գտնվող ռեստորանում 36-ամյա տղամարդ էր ձերբակալվել։ Պարզվել է, որ ձերբակալվածը մեքենայում ու գրպաններում թաքցրել էր 12 փաթեթ, ընդհանուր մոտ 42 գրամ դեղնականաչավուն զանգվածով, որը նման է եղել մարիխուանային։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունը։
Տղամարդը պատմել է, որ տելեգրամ ալիքի միջոցով Երևանից վերցրել է 20 նման փաթեթ, որոնցից ութը արդեն հասցրել է ռեստորանի մոտակայքում տեղադրել։
Քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Տեղադրված փաթեթները առգրավվել են։ Մեքենայի խուզարկությամբ ևս հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Այս պահին տղամարդը գտնվում է ձերբակալվածների պահման վայրում, նախաքննությունը շարունակվում է։