ՀայաստանՊատահար

Մասրիկ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի մոտակայքում՝ Մասրիկ գետի ափամերձ հատվածում, հայտնաբերվել են երկու քաղաքացու ձկնորսական և անձնական իրերը։ Դեպքի վայր են մեկնել փրկարարական խմբեր։ 

Մինչ փրկարարների ժամանումը, տեղի ուժերով գետից դուրս է բերվել քաղաքացիներից մեկի մարմինը։ Փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որի արդյունքում մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել և ջրից դուրս է բերվել երկրորդ քաղաքացու մարմինը։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են քաղաքացիների մահը։

Ներկայում ոստիկանությունը պարզում է մահացածների ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Սեդա Մարտոյան