ՀայաստանՍոցիալական

Շաբաթական հինգ թռիչք Կապանից Երևան. Սյունիք օդանավակայանն ընդլայնում է չվացուցակը

Սյունիքի մարզում գործող Կապանի օդանավակայանը վերանայում է իր չվացուցակը։ 2025 թվականի մայիսի 19-ից սկսած թռիչքների թիվը կավելանա՝ հասնելով շաբաթական հինգի։

Նոր գրաֆիկը կներառի «Կապան–Երևան» և հակառակ ուղղությամբ չվերթներ, ինչը հնարավորություն կտա մարզի բնակիչներին և հյուրերին ավելի հաճախ օգտվել օդային ճանապարհից։ Մասնագետների գնահատմամբ՝ այս քայլը կնպաստի ոչ միայն բնակչության տեղաշարժի հեշտացմանը, այլ նաև Սյունիքի զբոսաշրջային և գործարար միջավայրի ակտիվացմանը։

Օդանավակայանի ղեկավարությունը վստահ է՝ թռիչքների ավելացումը դրական ազդեցություն կունենա մարզի զարգացման գործընթացների վրա։

Հիշեցնենք, ոչ դեռևս 2024 թվականին Կապանի օդանավակայանում տեղադրվել էին ամպի ստորին շերտի բարձրությունը չափող սարքեր: Այս պահին «Սյունիք» օդանավակայանում վայրէջք է կատարում միայն Երևանից մեկնող ինքնաթիռը, սակայն տեսանելի ապագայում այստեղից կարող են չվերթեր բացվել նաև այլ երկրներ: «Սյունիք» օդանավակայանը ֆինանսավորվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի կողմից։