Քննչական կոմիտեի շենքից գողացել են խոշոր չափով գումար
590 հազար դոլար է անհետացել Քննչական կոմիտեի շենքից։
Դեպքը տեղի է ունեցել Երևանում՝ Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ գողության դեպքի առթիվ արդեն քրեական գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու առիթով։
Մեկ անձ արդեն ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ տեղեկություն էր շրջանառվում, որ գիշերը շենքից գողացել են 590.000 դոլար, որը պահվում էր որպես իրեղեն ապացույց չհրկիզվող պահարանում՝ շենքի 6-րդ հարկում։ Կան տեղեկություններ, որ գողը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։
Հիմա իրավապահները փորձում են պարզել, թե ինչպես է հնարավոր եղել նման խոշոր գողությունը՝ այդքան պաշտպանված տարածքից։
