ՀայաստանՊատահար

Սևանում զուգընկերոջ մահվան գործով կասկածվողը կալանավորվել է

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակավայրերից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ կալանավորվել է զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը։

Ըստ նախաքննության՝ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերները վիճաբանել են, որի ընթացքում տղամարդը բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն․Ն․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ։ Դրանից հետո Ն․Ն․-ն տարայով լցված ծծմբաթթու է լցրել զուգընկերոջ մարմնի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ն․Ն․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով՝ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված սպանություն։

Քննչական մարմինը դատարան է ներկայացրել միջնորդություն կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։