ՀայաստանՊատահար

Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց տեղափոխվել է հատուկ տարածքներ

Մայիսի 23-ին վերջին զանգի միջոցառումների ընթացքում ոստիկանության կողմից հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ։ Այս տվյալները վկայում են, որ նախորդ տարվա համեմատությամբ՝ անչափահաս վարորդների թիվը նվազել է։

2024 թվականին վերջին զանգի ընթացքում ոստիկանության տվյալներով՝ հատուկ տարածքներ է տեղափոխվել 89 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:

Նշենք, որ այդ ժամանակահատվածում անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և միջադեպեր չեն արձանագրվել։

Սեդա Մարտոյան