
Սաղմոսավանում գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է
Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում գործող հանրային սննդի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, ինչի հետևանքով սննդի կետի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրամասում չկան համապատասխան պայմաններ մաքրությունը պահպանելու համար՝ պատերն ու հատակը նորոգված չեն, սարքավորումները դժվարությամբ են մաքրվում ու ախտահանվում։
Ինչպես նաև չեն սահմանվել միջատների ու կրծողների դեմ պայքարի միջոցառումներ, իսկ աշխատակիցներն աշխատել են առանց բժշկական զննության և առանց մաքուր, պաշտպանիչ հագուստի։