
Շանթ Սարգսյանը շարունակում է պայքարը Sharjah Masters-ի շախմատի առաջնությունում
Շարժայում ընթացող 8th Sharjah Masters 2025 շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ A խմբում մրցող հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 7 խաղափուլից հետո ունի 5 միավոր և կիսում է 2-6-րդ հորիզոնականները։
Մրցաշարի միանձնյա առաջատարն է հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրին՝ 5.5 միավորով։
Նշենք, որ B խմբում հանդես եկող հայ կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը նույնպես ունի 5 միավոր և կիսում է 10-18-րդ հորիզոնականները։
Sharjah Masters միջազգային մրցաշարը հայտնի է ուժեղ մասնակիցներով և մեծ մրցակցությամբ։ Առաջիկա տուրերը վճռորոշ կլինեն հայ շախմատիստների համար: