ՀայաստանՊատահար

Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարի գործով քրեական վարույթ է հարուցվել, վարորդը ձերբակալվել է

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մայիսի 24-ին տեղի ունեցած կվադրոցիկլի վթարի գործով քրեական վարույթ է հարուցվել։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու համար, որն առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ կվադրոցիկլի վարորդը ձերբակալվել է։ Միջնորդություն է նախապատրաստվում նրան կալանավորելու համար։ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսվում է ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով։

Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի ՝ ժամը 11:20-ի սահմաններում։ Կվադրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետևանքով երկու անչափահաս աղջիկներ՝ 2009 թվականին ծնված, մահացել են, ևս երկու քաղաքացի տուժել է։