Ամառային շոգին վարակիչ աղիքային հիվանդությունները ակտիվանում են
Տաք եղանակի պայմաններում աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը զգալիորեն ավելանում է։ Ըստ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, հատկապես ամռանը շատ կարևոր է պահպանել սննդամթերքի անվտանգության տարրական կանոնները՝ խուսափելու համար հնարավոր առողջական խնդիրներից։
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ աղիքային հիվանդությունները հիմնականում փոխանցվում են ջրով, սննդով, ձեռքերի միջոցով և ամենատարածված ձևը՝ սննդի երկրորդային ախտոտման հետևանքով։
2024 թվականի ընթացքում ամռանը արձանագրվել է սննդի գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդության 5 բռնկում, որից 2-ը Երևան քաղաքի հանրային սննդի կենտրոններում, մեկ բռնկում տեղի է ունեցել տնային պայմաններում, իսկ ևս 2-ը՝ խնջույքների կազմակերպման արդյունքում։ Բռնկման հիմնական պատճառ է հանդիսացել սննդի պահման և պատրաստման կաննոների խախտումը,- նշում է Ռոմելլա Աբովյանը։
Ինչպե՞ս կանխել վարակները
Աղիքային հիվանդություններից խուսափելու համար հատկապես ամռանը շատ ուշադիր պետք է լինել սննդամթերքի գնման և պահպմանման կաննոներին։ Արագ փչացող սննադմթերքը պետք պահպանել սառնարանում։ Կարևոր է նաև մինչ սննդամթերքի պատրաստումը լավ լվանալ միրգ-բանջարեղենը հոսող ջրի տակ։ Ռոմելլա Աբովյանը կարևորում է նաև ձեռքերը պատշաճ ախտահանելու գործոնը, քան որ շատ դեպքերում հիգենիայի կաննոները չպահապանելու հետևանքով սննդամթերքը վարակվում է և դառնում է բռնկման պատճառ։
Հիշենք, որ ամառային ամիսներին սննդամթերքի ճիշտ պահպանումը, ձեռքերի հիգիենան և մաքրության տարրական կանոնների պահպանումը կարող են կանխել ոչ միայն անհարմարություն պատճառող, այլև առողջությանը լուրջ վնաս հասցնող աղիքային վարակների տարածումը։
