
Հերթական վթարը ավտոբուսի մասնակցությամբ. այն բախվել է տան պարսպին
Մայիսի 26-ինq ժամը 13:00-ի տահմաններում, Երևանում վթարի է ենթարկվել թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսը։ «Կորեայի ձորի» շրջանցիկ թունելի մոտ, դիսպետչերական կետի տարածքում կայանված ավտոբուսը, վարորդի սրահից դուրս գալուց հետո, սկսել է ինքնուրույն շարժվել և բախվել դիմացի տան պարսպին։
«Երևանի ավտոբուս» ընկերությունը վթարի հնարավոր պատճառ է համարում ձեռքի արգելակի չգործարկումը։ Ընկերությունն անդրադարձել է նաև դեպքի վերաբերյալ տարածված ապատեղեկատվությանը՝ նշելով, որ վթարի մասնակիցը 70 տարեկան չէ, ինչպես հաղորդում էին որոշ լրատվամիջոցներ, այլ՝ 57 տարեկան։
Ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը հորդորել է զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և դեպքը կապելուց վարորդի տարիքի հետ։