
Ազգային ժողովը մերժեց «Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի» մասին հայտարարության նախագծին
Ազգային ժողովը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկած հայտարարության նախագիծը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին։ Փաստաթուղթը քվեարկության արդյունքում չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ․ կողմ էր 27 պատգամավոր, դեմ՝ 54, ձեռնպահ՝ 2։
Ավելի վաղ՝ մայիսի 15-ին, նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Քվեարկությունից առաջ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ հանձնաժողովում քննարկումը շեղվել էր բուն թեմայից՝ փոխարինվելով աշխարհաքաղաքական շահերի բախման ու պատմական իրադարձությունների խեղաթյուրման մասին մեկնաբանություններով։
Նախագծում, ըստ հեղինակների, նշվում էր, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ աշխարհը, միավորվելով և մեծ զոհողություններ տալով, հաղթեց նացիստական Գերմանիային ու նրա դաշնակիցներին։ Հայտարարության մեջ նաև շեշտվում էր, որ Երկրորդ համաշխարհայինը քաղաքակրթական պայքար էր՝ ուղղված քսենոֆոբիայի դեմ։
Բացի այդ, փաստաթուղթը անդրադառնում էր նաև 1992 թվականի մայիսի 9-ին Շուշիի ազատագրմանը՝ որպես հայ ժողովրդի փառահեղ հաղթանակի։