ՀայաստանՍոցիալական

Կսկսվի Սիսիանի և Քաջարանի միջև նոր ճանապարհի կառուցումը

Հայաստանում մեկնարկում է Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի նոր շինարարական ծրագիրը, որի նպատակն է կառուցել Սյունիքի մարզում նոր՝ 60 կմ երկարությամբ մեկ երթևեկելի մաս ունեցող ճանապարհային հանգույց: Ծրագրի իրականացման նպատակով Հայաստանը և Եվրոպական ներդրումային բանկը 2024 թվականի նոյեմբերին ստորագրել են ֆինանսական պայմանագիր՝ 236 մլն եվրոյի չափով:

Ծրագրով նախատեսվում է կառուցել երեք հիմնական հատված՝ Սիսիանից Շենաթաղ տանող 27.1 կմ երկարությամբ հյուսիսային, 8.6 կմ երկարությամբ Բարգուշատի թունելը և 24.25 կմ երկարությամբ հարավային ենթակառուցվածքները: Ճանապարհը կկառուցվի ասֆալտբետոնե ծածկով և կունենա երեք երթևեկելի գոտի։ Հյուսիսային հատվածում նախատեսվում է կառուցել 3 թունել, 16 կամուրջ, 83 հեղեղատար և 28 բետոնե հենապատ, իսկ հարավային հատվածում՝ 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատար և 43 բետոնե հենապատ:

Նոր ճանապարհը կնվազեցնի երթևեկության ժամանակը, կկրճատի ճանապարհի ընդհանուր երկարությունը 58 կմ-ով և կբարելավի երթևեկության հարմարավետությունը: Նախատեսվում է, որ այդ ճանապարհով օրական կշարժվի շուրջ 10,000 մեքենա:

Նախագիծը նախատեսվում է ավարտել մինչև 2033 թվականի դեկտեմբերը, իսկ շինարարական աշխատանքները՝ մինչև 2031 թվականի դեկտեմբերը: