
Փոփոխություն բյուջեի վերահսկողության մեջ
Մայիսի 27-ին Ազգային ժողովում քննարկվել է օրենքի նախագիծ, որը առաջարկում է փոփոխություն բյուջեի ծախսերի վերահսկման կարգում։
Եթե նախկինում բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում էր ֆինանսների նախարարությունը, ապա այսուհետ այդ գործառույթը կփոխանցվի Պետական վերահսկողական ծառայությանը, որը կունենա նաև նոր ստորաբաժանում՝ Ֆինանսաբյուջետային հսկողության վարչություն։ Սա հնարավորություն կտա ավելի մանրամասն հետևել, թե ինչպես են ծախսվում պետական միջոցները։
Ըստ նախագծի՝ վերահսկողության գործիքները նույնպես ավելի հստակ կկազմակերպվեն։ Մշտադիտարկումը և ուսումնասիրությունները տարանջատվում են, ինչի շնորհիվ վերահսկողությունը կդառնա ավելի մասնագիտացված ու համակարգված։
Բացի այդ՝ վերահսկման շրջանակն ընդլայնվում է, ներառելով նաև վարչապետի աշխատակազմը և մարզպետներին։