ԱՊՀ-ում հետախուզման գործընթացը կանցնի էլեկտրոնային ձևաչափի
Հայաստանի Ազգային ժողովը 93 կողմ ձայներով առանց դեմ և ձեռնպահ քվեարկությունների ընդունեց «Անձանց միջպետական հետախուզման մասին» ԱՊՀ համաձայնագրում փոփոխությունների նախագիծը։ Այն նախատեսում է հետախուզման ընթացքում փաստաթղթերի փոխանակման անցում թղթայինից՝ էլեկտրոնային եղանակի։
Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանի ներկայացմամբ՝ միայն 2024 թվականին Հայաստանի իրավապահների հարցմամբ ԱՊՀ երկրներում հետախուզվել է ավելի քան 1200 մարդ։ 2023-ին այդ թիվը կազմել է 867, իսկ 2022-ին՝ շուրջ 1400։ Նույն ժամանակահատվածում Հայաստանն իր հերթին փոխանցել է ավելի քան 700 անձ՝ ԱՊՀ երկրների իրավապահների պահանջով։
Փոփոխությունը վերաբերում է 2010 թվականին ստորագրված համաձայնագրին։ Այն կարգավորում է ԱՊՀ անդամ երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը՝ հետախուզման դեպքերում։
Նոր կարգավորումը նախատեսված է բարձրացնելու հետախուզման գործընթացի օպերատիվությունն ու արդյունավետությունը։
