
Երևանում 15-ամյա պատանին դանակահարել է ավագ եղբորը վիճաբանության ժամանակ
Մայիսի 22-ին, ժամը 22:00-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Նախնական տվյալներով, 16-ամյա պատանին վիճաբանել է 15-ամյա եղբոր հետ՝ մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքում գտնվող իրենց տանը, որի ընթացքում կրտսեր եղբայրը խոհանոցային դանակով հարվածել է ավագ եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածք: Վերջինս «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի մասին ոստիկաններին հայտնել են հիվանդանոցից։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քրեական վարույթ է հարուցվել՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:
15-ամյա պատանին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: