ՀայաստանՔաղաքականություն

Ավշարի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է

Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Հետաքննությամբ պարզվել է, որ Գրիգորյանը տարիներ շարունակ, համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելով (1997–2011 և 2013–2022թթ.), չարաշահել է իր լիազորությունները։ Մասնավորապես, 2010 թվականին համայնքին Հունաստանից նվիրաբերված մոտ 95 մլն դրամ արժողությամբ հոսքագիծը անհատույց փոխանցել է եղբոր ընկերությանը, իսկ 2019-ին 95 մլն դրամ արժողությամբ համայնքային գույքը վաճառել է նույն ընկերությանը՝ ընդամենը 19 մլն դրամով։

Գրիգորյանի և նրա ընտանիքի անդամների անունով գրանցված են բազմաբնույթ անշարժ և շարժական գույքեր, այդ թվում՝ տասնյակ հողատարածքներ, բնակելի շենքեր, հասարակական և արտադրական օբյեկտներ: Գրիգորյանը ՀՀԿ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի եղբայրն է:

Քննությունը շարունակվում է: