ՀայաստանՊատահար

Երևանի կենտրոնում հարձակվել են շտապօգնության բժիշկների վրա. չորս վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Երևանի կենտրոնում՝ Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում, տեղի է ունեցել հերթական միջադեպը։ Մի խումբ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել բժիշկներին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Հարձակման հետևանքով չորս շտապօգնության աշխատակիցներ տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրանց առողջական վիճակը բավարար է։

Դեպքի մանրամասները դեռ պարզվում են։

Հիշեցնենք, որ սա միակ դեպքը չէ վերջին շրջանում, երբ բուժաշխատողները բռնության են ենթարկվում։ Երեկ «Մուրացան» մանկական հիվանդանոցում երեխայի մահից հետո փոքրիկի տատիկը հարձակվել էր բժշկուհու վրա։

Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները։