ՀայաստանՍոցիալական

Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի մայիսի 31-ին

Մայիսի 31-ին՝ ժամը 07:00-ից մինչև 19:00-ը Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհի մի հատված փակ կլինի երթևեկության համար: Մասնավորապես` ավտոճանապարհի որոշակի հատվածում կկատարվեն վերանորոգման աշխատանքներ, և այդ ընթացքում երթևեկությունն այդ հատվածում կդադարեցվի: Վարորդներին խորհուրդ է տրվում այդ հատվածը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով:

Արդեն կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, տեղադրվել է հարթեցնող շերտ, իսկ հիմա ընթանում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրման գործընթացը: Աշխատանքների ավարտին նախատեսվում է նաև կողնակների հարթեցում և ուղղորդիչ սյուների տեղադրում: Նորոգվող հատվածը մոտ 2.5 կմ երկարություն ունի և գտնվում է Սևան-Գավառ ճանապարհի վրա:

Նշենք, որ մայիսի 30-ին ևս ճանապարհահատվածը փակ է եղել։

Աշխատանքներն իրականացվում են պետական միջոցներով։ Կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։