
Թաիլանդցի գեղեցկուհին հաղթեց «Միսս աշխարհ-2025» մրցույթում
Հնդկաստանի Թելանգանա նահանգի Հայդերաբադ քաղաքում կայացած «Միսս աշխարհ-2025» մրցույթում հաղթող է ճանաչվել Թաիլանդի ներկայացուցիչ Օպալ Սուչատա Չուանգսրին։ Թագը նրան հանձնել է նախորդ տարվա հաղթողը՝ չեխ գեղեցկուհի Քրիստինա Պիշկովան։
Առաջին վիցե-միսսի տիտղոսը ստացել է Եթովպիայի ներկայացուցիչ Հասեթ Դերեջե Ադմասուն, երկրորդ վիցե-միսսը՝ Լեհաստանի մասնակից Մայա Կլայդան, երրորդ վիցե-միսսը՝ Մարտինիկայի գեղեցկուհի Օրելի Ժոահիմը։
Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են 108 երկրների ներկայացուցիչներ։
Օպալ Սուչատա Չուանգսրին Թաիլանդի պատմության մեջ արդեն երրորդ գեղեցկուհին է, ով հաղթում է «Միսս աշխարհ» մրցույթում։
«Միսս աշխարհ» մրցույթը առաջին անգամ տեղի է ունեցելլ 1951 թվականին և համարվում է աշխարհի ամենահայտնի գեղեցկության մրցույթներից մեկը։ «Միսս աշխարհ» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանից այս տարի ներկայացրել է 19-ամյա դերասանուհի Ադրինե Աճեմյանը։