
Երևանում 8-րդ դասարանի աշակերտը օդաճնշիչ ատրճանակով կրակել է դպրոցի պատուհանին
Մայիսի 29-ին Երևանի թիվ 13 դպրոցում արձանագրվել է միջադեպ։
8-րդ դասարանի աշակերտը օդաճնշիչ ատրճանակով կրակել է դպրոցի պատուհանին՝ պատճառելով գույքային վնաս։ Դեպքի մասին հաղորդում ստանալուց հետո ոստիկանները իրականացրել են միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է պատուհանի վնասման հանգամանքները։ Աշակերտը հայտնաբերվել է և իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։
Սա միակ դեպքը չէ, երբ դպրոցական միջավայրում օգտագործվում է օդաճնշիչ զենք։ 2024 թվականի ապրիլի 10-ին Երևանի հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա աշակերտը վիճաբանության ժամանակ օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երկու համադասարանցիների վրա՝ պատճառելով ֆիզիկական ցավ։