ՀայաստանՊատահար

Արգելվել է շեղումներով ձմերուկի ներմուծումը Հայաստան

Սննդի անվտանգության տեսչական մարմինը արգելել է  213
տոննա ձմերուկի ներմուծումը Հայաստան։

Մայիսի 26-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան էր ներմուծվել շուրջ 557 տոննա ձմերուկ։ Նմուշառումների արդյունքում հայտնաբերվել է, որ դրանց մի մասում նիտրատների պարունակությունը գերազանցում է սահմանված նորման, ինչի հետևանքով որոշում է կայացվել 213 տոննան չթույլատրել Հայաստանի տարածք։

Մնացած խմբաքանակների փորձաքննության արդյունքները ներկայում ուսումնասիրվում են, և նախատեսվում է հրապարակել դրանք պատրաստ լինելուն պես։

Տեսչական մարմինը հորդորում է քաղաքացիներին գնել ձմերուկ միայն վստահելի և ստուգված աղբյուրներից, հատկապես հաշվի առնելով, որ ամառային մրգերն ու բանջարեղենը հաճախ կարող են պարունակել վնասակար նյութեր, եթե դրանց աճեցման ընթացքում կիրառվել են քիմիկատների չափից ավելի դոզաներ։

Սեդա Մարտոյան