
Խելացի անասնաշենքեր կառուցելու համար 3 նոր մոդել կգործի․ պետության կողմից սուբսիդավորումը բարձրացել է
Խելացի անասնաշենքեր կառուցելու ծախսերի համար պետությունը կփոխհատուցի մինչև 70 տոկոսի չափով։ Կառավարությունը վերագնահատել է անասնաֆերմայի կառուցման համար պահանջվող ծախսերը, բարձրացրել է ներդրվող և փոխհատուցվող գումարների շեմերը։ Գրեթե 30%–ով ավելացվել է ներդրվող գումարների չափը։
Նախատեսված է խելացի անասնաշենքերի 3 մոդել․ 1-ին մոդելը նախատեսված է 20-ից 25 գլուխ կենդանու համար։ Այս դեպքում ծախսերի համար սահմանվել է առավելագույնը 30 միլիոն դրամ։ 2-րդ մոդելը նախատեսված է 40-ից 45 գլուխ կենդանու համար։ Ծախսերի համար սահմանվել է առավելագույնը 46 միլիոն դրամ։ 3-րդ մոդելը 95-ից 100 գլուխ կենդանու համար ծախսը սահմանվել է 114 միլիոն դրամ։
Ծրագիրն իրականացվելու է 2 բաղադրիչով` ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով։ Սահմանամերձ համայնքներում և պատերազմի ժամանակ գործողությունների ընթացքում վիրավորում ստացած քաղաքացիների համար այդ գործընթացը փոփոխվել է։ Սահմանվել է 70% սուբսիդավորում, իսկ սուբսիդավորող վարկի տոկոսադրույքը հավասարեցվել է զրոյի։ Սահմանվել է արտոնյալ ժամկետ 8 ամիս՝ նախկին 12 ամսվա փոխարեն։
Այն տնտեսվարողները, ովքեր կցանկանան օգտվել նաև զուգահեռաբար տոհմային տավարաբուծության զարգացման ծրագրից, ավելացել է 3-րդ բաղադրիչ՝ գումարի հետ վերադարձման բաղադրիչ։ Եթե տնտեսվարողը խելացի անասնագոմ կամ առհասարակ ձեռք բերի տոհմային կենդանիներ, մինչև 25 գլխի համար կստանա 30% գումարի հետ վերադարձ, իսկ 20 գլխից ավելիի դեպքում տնտեսվարողին հնարավորություն կլինի ստանալ 40% գումարի հետ վերադարձ։
Եթե տնտեսվարողը կցանկանա Հայաստանից ձեռք բերել տոհմային կենդանի, ապա պետության կողմից կիրականացվի վարկի սուբսիդավորում այն տոկոսադրույքով, որ տնտեսվարողին բաժին է հասնում 2% տոկոսադրույք, իսկ այն տնտեսվարողները, ովքեր որ կցանկանան արտերկրից ներկրել տոմային կենդանի, ապա նշված տնտեսվարողների համար տոկոսադրույքը սահմանված է տարեկան 3% տոկոսադրույքով։
Ավելի վաղ անդրադարձել էինք խելացի անասնագոմերին տրամադրվող գումարը ավելացել է, սակայն կենդանիների գլխաքանակը՝ նվազել։