ՀայաստանՊատահար

Ռուբեն Հայրապետյանին օժանդակող ևս 7 անձ մեղադրյալի աթոռին է․ նրանք 152 միլիոն դրամ են հափշտակել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին օժանդակող ևս 7 անձ մեղադրյալի աթոռին է։ Վերջիններս պատրաստել են իրավունք վերապահող իրավաբանական փաստ հավաստող ակնհայտ կեղծ փաստաթղթեր։ Խոսքը կատարողական ակտերի մասին է։ Դրանցով ներկայացվել են փաստացի չկատարված աշխատանքները՝ որպես կատարված, ինչպես նաև կատարվել անհիմն փոխանցումներ։ Գործը վերաբերում է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի բարեգործական ծրագրով ֆուտբոլի ֆեդերացիային Սիսիան, Վաղարշապատ, Գյումրի, Սևան քաղաքներում մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման համար գումար հատկացնելուն։

ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար միլիոնավոր դոլարներ են հատկացրել։ Այս գործով առանցքային մեղադրյալը ընդհատակում գտնվող Ռուբեն Հայրապետյանն է։ Նա 2002 թվականից 2018-ը ոչ միայն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է եղել, այլ նաև «Զեյթուն» կահույքի ֆաբրիկա ընկերության սեփականատերը հանդիսանալով նշված ընկերության փաստացի սեփականատեր։

Վերոնշյալ ընկերության տնօրեն Վահագն Դավթյանի հետ, խմբի կազմում նույն ընկերության մի շարք աշխատակիցների օժանդակությամբ, ինչպես նաև ֆուտբոլի ֆեդերացիայի իրավաբանական անձանց միության 1-ին փոխնախագահ Արմեն Մինասյանի և այլ անձանց օժանդակությամբ Ռուբեն Հայրապետյանը հափշտակել է միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տրամադրված գումարներից շուրջ 152 միլիոն դրամ։

Այս գումարով պետք է վերանորոգվեին ու կահավորվեին 4 մարզադպրոցներ, սակայն քննությանամբ պարզվել է, որ կատարվել է ոչ այն ծավալի աշխատանք, ինչ ներկայացվել է։ Չկատարված աշխատանքների ծավալները պարզվել են նախաքննության ընթացքում նշանակված մի շարք փորձաքննություններով։ Գործով 12 մեղադրյալ է անցնում, սակայն դատարան է գնացել 11–ը քանի որ Ռուբեն Հայրապետյանը հետախուզվում է։ Նրա գտնվելու վայրը դեռ հայտնի չէ։ Մյուս 11-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

Հայրապետյանն այս գործով հետապնդվում է մի քանի դրվագով` խարդախության և փողերի լվացման համար։ Նա անցնում է նաև այլ գործով․ Երեւանի Աճառյան փողոցի 3 հողամասերն իր հետ փոխկապակցված անձանց օտարելու, հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքերն օրինականացնելու համար։