
Անտառային հրդեհները նվազել են 41 տոկոսով
2024 թվականին անտառային հրդեհների դեպքերն առկա տարվա համեմատ նվազել են 41 տոկոսով։ Այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ ներկայացնելով պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը։
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին կարևորվել է հատկապես անտառային հրդեհների կանխարգելումը։
Հաշվի առնելով երկրի լանդշաֆտային առանձնահատկությունները և անտառային տնտեսությունների վիճակը՝ մենք հիմնական ուշադրությունը կենտրոնացրել ենք այս ուղղության վրա։ Կատարվել են զգալի աշխատանքներ, որոնք տվել են կոնկրետ արդյունք, – նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ իրականացված միջոցառումներն իրենց ազդեցությունն ունեն ոչ միայն հրդեհների թվի կրճատման, այլ նաև բնապահպանական անվտանգության ամրապնդման հարցում։