ՀայաստանՍոցիալական

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ նոր ռազմավարություն կգործի

Կառավարությունը հաստատել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունն ու 2025–2027 թվականների գործողությունների ծրագիրը։ Փաստաթղթով շարունակվում է մոտեցումը, ըստ որի առաջնահերթությունը տրվում է ներմուծման ու արտադրության բացահայտմանը՝ վաճառքի փուլից առաջ։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս մոտեցումը արդեն արդյունք է տվել։ Եթե 2023 թվականին արձանագրվել էր շուրջ 5070 հանցագործություն, ապա 2024-ին թիվը նվազել է մինչև 3639։ Համեմատության համար՝ 2018-ին գրանցվել էր 877 դեպք։

Անցած տարի ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել մոտ 426 կգ թմրամիջոց։ Այն 200 կգ-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ 2025-ի առաջին ամիսներին արդեն իսկ առգրավվել է 173 կգ։

Ծրագրով նախատեսվում է վերահսկողության ուժեղացում նաև բանակում, ոստիկանությունում ու դպրոցական միջավայրում։