ՀայաստանՊատահար

Սյունիքի մարզում անչափահասները մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

Ստացված տվյալների համաձայն՝ անչափահասները Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007 թվական) և Անդրեյ Արմենի Գյագունցն (ծնված 13.01.2008 թվական.) են եղել։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ գիշերվա ժամը 01:20-ի սահմաններում՝ Արավուս գյուղի հարակից տարածքում։

Այժմ ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։