ՀայաստանՍոցիալական

Կենսաթոշակների բարձրացումը հնարավոր է իրականացվի հետվճարային համակարգով

Կառավարությունը կենսաթոշակների բարձրացման համար նախատեսում է օգտագործել հետվճարային մեխանիզմի ընդլայնված տարբերակը։ Այս մասին հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։

Նախարարի խոսքով՝ կառավարության հաշվարկներով նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղի նկատմամբ ներկայում գերազանցում է 9.3 տոկոսով։ Նա նշեց, որ չնայած ծրագրի սկզբնական վատ գործարկմանը, հետվճարային համակարգը հետագայում սկսեց ավելի լայն ընդգրկում ստանալ՝ հանրային իրազեկման շնորհիվ։

Մկրտչյանը հայտնեց, որ հետվճարի տոկոսը 10-ից բարձրացվել է մինչև 12 տոկոս, և նախատեսվում են նոր խթաններ՝ շահառուների թիվն ավելացնելու նպատակով։ Ապրիլի դրությամբ ծրագրում ընդգրկված է շուրջ 321 հազար շահառու՝ մոտ 60 տոկոսի ներգրավվածությամբ։