ՀայաստանՊատահար

Կայծակնահարության հետևանքով զոհվել է զինծառայող Նարեկ Մարգարյանը 

Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության N զորամասում ծառայող շարքային Նարեկ Արմանի Մարգարյանը մահացել է կայծակի հարվածից։ Տեղեկությունը հաստատում է Պաշտպանության նախարարությունը։

Դեպքը տեղի է ունեցել ծառայության ընթացքում։  Մահացած զինծառայողը Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակիչ էր։

Նա 30 օրից զորացրվելու էր։

Այլ մանրամասներ, այդ թվում՝ մահվան պայմանների, տեղի և հանգամանքների վերաբերյալ դեռ հայտնի չեն։

Սեդա Մարտոյան