
Երևանում ջրանցքից կնոջ դի է հայտնաբերվել
Հունիսի 7-ին՝ ժամը 09:32-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Երևանում՝ Իսակովի պողոտայի 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում դի կա։
ՆԳՆ փրկարար ծառայության տվյալներով՝ Զորավար Անդրանիկի փողոցի 5/9 հասցեի հարակից ջրանցքից դուրս է բերվել մոտ 75-ամյա կնոջ դի։
Դեպքի հանգամանքները պարզվում են։