
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 15 մեդալով է վերադարձել Եվրոպայի առաջնությունից
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը հաջողությամբ է հանդես եկել Ռումինիայում կայացած Եվրոպայի 27-րդ առաջնությունում՝ հավաքելով 15 մեդալ՝ 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե։
Մրցաշարում հայ մարզիկները մրցել են տարբեր կարգերում՝ ձախ և աջ ձեռքով։ Ձախ ձեռքով ոսկե մեդալներ են նվաճել Սարգիս Ստեփանյանը, Վալտեր Հարությունյանը, Գևորգ Համբարձումյանն ու Նաիրա Մեսրոպյանը։ Բրոնզե մեդալակիր են դարձել Գուրգեն Անտոնյանը, Վոլոդյա Բազեյանը և Կամո Կարապետյանը։
Աջ ձեռքով մրցումներում հաղթել են Վալտեր Հարությունյանը, Վոլոդյա Բազեյանը և Նաիրա Մեսրոպյանը։ Արծաթե մեդալներ են ստացել Գուրգեն Անտոնյանն ու Շահեն Բաբայանը։ Երրորդ տեղ են զբաղեցրել Հայկ Ստեփանյանը, Էդվարդ Նիկողոսյանն ու Սևակ Սիմոնյանը։
Հավաքականի կազմում աչքի ընկավ Սարգիս Ստեփանյանը, որը հերթական անգամ հաստատեց իր դիրքը՝ դառնալով Եվրոպայի քառակի, աշխարհի եռակի չեմպիոն և աշխարհի կրկնակի գավաթակիր։ Նրա անունը գրանցված է նաև Հայաստանի ռեկորդների «Դյուցազնագիրք»-ում։