ՀայաստանՍպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը կրկնակի հաղթանակ է տոնել Կոստա Ռիկայի նկատմամբ

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը հաջող մեկնարկ է ունեցել ԱՄՆ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում՝ երկու ընկերական խաղում պարտության մատնելով Կոստա Ռիկայի հավաքականին։ Այս մասին տեղեկացնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Առաջին խաղը կայացել է Ֆրեզնոյում և ավարտվել է հայ բասկետբոլիստների համոզիչ հաղթանակով՝ 86:62 հաշվով։ Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը, ով վաստակեց 21 միավոր, կատարեց 4 արդյունավետ փոխանցում և 6 վերադարձող գնդակ տիրեց։

Երկրորդ հանդիպումը կայացել է Գլենդելում։ Այս անգամ ևս հայկական թիմը տոնել է հաղթանակ՝ այս անգամ՝ 103:90 հաշվով։ Այս խաղում ևս Սպայթ Մկրտչյանը դարձավ հանդիպման լավագույն խաղացողը՝ վաստակելով 19 միավոր, 8 արդյունավետ փոխանցում և 3 անդրադարձ գնդակ։

Սեդա Մարտոյան