ՀայաստանՊատահար

Խոշոր հափշտակություն «Հայփոստում». Կոտայքի մարզային ղեկավարը դատարանում է

«Հայփոստ» ընկերության Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով գումար հափշտակելու համար։

Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս 2024 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարը՝ իր դիրքն օգտագործելով, պարբերաբար հանձնարարել է ենթակա աշխատակիցներին ընկերության միջոցներից գումարներ փոխանցել իր անձնական բանկային քարտերին, վճարել իր կոմունալ ծախսերը և լիցքավորել հեռախոսահամարը՝ խոստանալով հետ վերադարձնել փոխանցված գումարները։ Սակայն խոստումներն այդպես էլ չեն կատարվել։

Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու համար։

Մեղադրյալին պատկանող անշարժ գույքի վրա դրվել է արգելանք՝ պատճառված վնասը վերականգնելու նպատակով։
Նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ նյութերն ուղարկվել են դատարան։

Սեդա Մարտոյան