ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի տնտեսությունը վերարտահանվող ոսկու ստվերում

Հայաստանի տնտեսության մեջ ոսկու շրջանառությունն առանձնակի նշանակություն է ստանում վերջին տարիներին։ 2023 և 2024 թվականներին Հայաստանից արտահանվող ապրանքների մոտ կեսը կազմել է ոսկու վերաարտահանումը։ Այս մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։ Սա նշանակում է, որ կառավարության հայտարարած թվերի հետևում ոչ թե իրականություն է, այլ հաճախ դրա պարտքը։ «Ոսկե» թվերի հետևում ոսկու արտահանումն էր։ Ընդ որում՝ Հայաստան ներկրված ոսկու մեծ մասը երկրում չի մնացել, այլ վերարտահանվել է տարբեր երկրներ։

Երկրի ընդհանուր արտահանումը 2023 թվականին կազմել է 8.5 մլրդ, առանց ոսկին հաշվի առնելու՝ 6,8 միլիարդ։ 2024 թվականին արտահանումը կազմել է 13,1 միլիորադ, բայց առանց ոսկու՝ 7,5 միլիարդ։ Սա նշանակում է, որ մի տարվա ընթացքում արտահանումը 6,8 դոլարից աճել է մինչև 7․5 դոլարի։

Ոսկին մեծ ազդեցություն ունի նաև ներմուծումների վրա։ Հայաստան ներկրվող ոսկին ենթարկվում է կոշտ մշակման և վերարտահանվում։ Անցյալ տարի Հայաստանը ներմուծել է 17 միլիարդ դոլարի ոսկի, որից արտահանել է 11,1 միլիարդը։

Պապոյանը նաև նշեց, որ ոսկու վերարտահանման այս սխեման 2025 թվականից գրեթե դադարել է գործել։ Սակայն դրա դադարեցումը չի բերել աշխատատեղերի կրճատման կամ արտադրության իրական նվազման, քանի որ նախկինում էլ շահույթի զգալի մասը չէր մնում հայկական ընկերություններին։

2022 թվականին Հայաստանից աննախադեպ ծավալի ոսկի է արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ, Հնդկաստան և Թուրքիա։