ՀայաստանՍոցիալական

Էլեկտրոնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ընկերությունը վերականգնել է պետությանը հասցրած շուրջ 460 մլն դրամի վնասը

Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննություն իրականացնող վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկերի վճարումից։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել հիմնավոր տվյալներ հարկերից խուսափելու վերաբերյալ։ Վարույթում կատարված գործողությունների արդյունքում ընկերությունն ամբողջությամբ փոխհատուցել է պետությանը հասցված վնասը՝ շուրջ 459 մլն 510 հազար դրամ։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։