
12 արտադրամասերից 10-ի պաղպաղակներում խախտումներ են արձանագրվել
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը զգուշացնում է՝ շուկայում հայտնաբերվել են պաղպաղակներ, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին։ Ներկայացված 12 արտադրամասերից 10-ի պաղպաղակներում լաբորատոր փորձաքննությունն անցել է մանրէաբանական և կաթնայուղի զանգվածային մասի չափանիշների խախտումներ։ Պաղպաղակներից որոշները պետք է հետ կանչվեն խանութներից և ոչնչացվեն, իսկ մեկ տնտեսվարողի պաղպաղակի արտադրությունը դադարեցվել է։
Այս պահին «Գրանդ Քենդի» ընկերությունը շուկայից արդեն հետ է հավաքել ավելի քան 45 կգ պաղպաղակ։
Խախտումներ են հայտնաբերվել․
— «Թամարա և Անի» ՍՊԸ՝ «Անիտա», «Վաֆլե բաժակ», «Էսկիմո», «Բրիկետ» (համարները՝ 14․05․25, 21․05․25, 10․04․25)
— «Արտսվիթ» ՍՊԸ՝ «Ֆանտազիա», «Սկյուռիկ», «Բրիկետ վանիլային» և «Բրիկետ շոկոլադե» (ապրանքանիշ՝ «Շանթ»)
— «Նաիրի Լենդ» ՍՊԸ՝ «Բևեռ էսկիմո», «Բրիկետ», «Սթար կոն», «Պլոմբիրկա վանիլային», «Էսկիմո վանիլային ջնարակ», «Էսկիմո շոկոլադ ջնարակ», «Բևեռ կոն» (ապրանքանիշ՝ «Նաիրի Լենդ»)
— «Փինք Բերրի» ՍՊԸ՝ վանիլային, շոկոլադային, մրգային պաղպաղակներ «Ուտոպիա», «Այս Բուրգեր» և այլն (ապրանքանիշ՝ «Փինկ Բերրի»)
— «Մառնիկ» ՍՊԸ՝ վանիլային և շոկոլադային պլոմբիր (ապրանքանիշ՝ «ՖիՆի»)
— «Իգիթ» ՍՊԸ՝ տարբեր համերի էսկիմո պաղպաղակներ, «Բրիկետ վանիլային» (ապրանքանիշ՝ «Իգիթ»)
— «Աշտարակ Միլկ» ՍՊԸ՝ «Բուրբոն», «Շոկո» և հատապտուղով պաղպաղակներ (ապրանքանիշ՝ «Աշտարակ կաթ»)
— «Գրանդ Քենդի» ՍՊԸ՝ վանիլային, շոկոլադե, էսկիմո և այլ տեսակներ՝ «Սենդվիչ», «Սեր», «Ընտանեկան», էսկիմո շոկոլադե ջնարակապատ (ապրանքանիշ՝ «Գրանդ Քենդի»)
— Ա/Ձ Ազատ Ղազանչյան՝ 700 գրամանոց վանիլային պաղպաղակ
— Ա/Ձ Էդուրադ Կարապետյան՝ փափուկ պաղպաղակ (արտադրությունը դադարեցված է)
Վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրված սննդամթերքներում կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է ընդամենը 1-20 տոկոս, ուստի դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք: