
Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Հունիսի 11-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունից հայտնի են նոր մանրամասներ։
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ զոհերի թիվը հասել է երեքի։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշմամբ ստեղծել կարիքները գնահատող աշխատանքային խումբ։
Ըստ նախնական տվյալների, փլուզվել են շենքի չորս, երեք և երկու հարկերի բնակարանները։ Մասամբ վնասվել են նաև հարևան մուտքի մի շարք բնակարաններ։
Չնայած դեռևս անհետ կորածների մասին հաստատում չկա, փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։
Չենք պնդում, որ փլատակներում էլի մարդիկ կան, սակայն կապ հաստատել չի հաջողվում,- հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Մինչ այս պահը բուժհաստատություն է տեղափոխվել 10 տուժած։ Նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։