
Հայաստանում մեծ թվով ջրամբարներ կկառուցվեն
Հայաստանում առաջիկայում կհայտարարվի մրցույթ երկու նոր փոքր ջրամբարների կառուցման համար՝ մեկը Վայոց Ձորի Ելփին գյուղի մոտ, մյուսը՝ Արագածոտնի մարզի Քասախ գետի վրա։ Այս մասին Ազգային ժողովում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարի խոսքերով՝ այս նախագծերի համար տեխնիկատնտեսական հիմքերը պատրաստ են անցյալ տարվանից և շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։
Բացի այդ, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ևս երեք փոքր ջրամբարների նախագծային փաստաթղթերն են մշակում:
Խոշոր ջրամբարներից Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտվել է, սակայն այն դեռ չի շահագործվում: Շիրակի մարզի Կապսի ջրամբարի կառուցումը ուշանում է, և նախարարությունը քննարկում է կապալառուի հետ հետագա համագործակցությունը:
Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել է 1985 թվականին, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել են և 1993 թվականին ամբողջությամբ կասեցվել։ Այժմ ավազանի մակերեսի 280 հա–ն կառուցված է, նախագծով նախատեսվում է հասցնել 430 հա–ի։
Արարատի մարզում Վեդիի ջրամբարը շահագործման էր հանձնվել այս տարվա ապրիլին։ Ջրամբարը կկարողանա պահել 29,3 մլն խմ ջուր, ինչը թույլ կտա ինքնահոս եղանակով ոռոգել Արարատի մարզի 3220 հա հողատարածքները։ Արդեն պատրաստ է շահագործման 580 հա ոռոգման ցանց։