
Արարատի մարզում հայտնաբերվել է 3-ամյա երեխայի դի
Արարատի մարզի գյուղերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Հունիսի 11-ին, վաղ առավոտյան, սեփական տանը հանկարծամահ է եղել 3-ամյա տղա։
Իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է, որ երեխայի մահը տեղի է ունեցել ժամը 08։30-ի սահմաններում։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մահվան հանգամանքները պարզելու նպատակով։
Նշենք, որ նախաքննությունը շարունակվում է։