ՀայաստանՍոցիալական

Գործարկվել է Երևան-Բաթումի ուղևորատար միջազգային գնացքը

Հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը՝ Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Առաջին գնացքով դեպի Սևծովյան հանգստավայր մեկնել է շուրջ 150 ուղևոր։

Գնացքը կգործի մինչև հոկտեմբերի 1-ը՝ օրումեջ մեկնումներով։ Ամռան ընթացքում դադարեցվել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղին, սակայն Թբիլիսի կարելի է հասնել Բաթումիի գնացքով։

Ըստ ընկերության՝ տոմսերի գները զգալիորեն չեն փոխվել։

Հիշեցնենք՝ հունիսի 13-ից գործարկվել է նաև սեզոնային էլեկտրագնացք դեպի Սևան և Շորժա, որն աշխատում է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։