ՀայաստանՊատահար

Օգոստոսի 1-ից Երևանում կդադարեցվի QR տոմսերով վճարումը

2025 թվականի օգոստոսի 1-ից Երևանում կդադարեցվի հանրային տրանսպորտում QR կոդով թղթային ուղեվարձերի կիրառումը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ թերհավաքագրման հիմնական պատճառը թղթային տարբերակն է:

Այս փոփոխությունը նպատակ ունի ավելի վերահսկելի և թվայնացված վճարային համակարգ ստեղծել՝ նվազեցնելով չգրանցված վճարումները:

Հունվարի 1-ից ներդրված QR տոմսերի համակարգը ի սկզբանե նպատակ ուներ արդիականացնել վճարային գործընթացը, սակայն համակարգի կիրառման ընթացքը ցույց տվեց մի շարք խնդիրներ՝ տեխնիկական բարդություններից մինչև ուղևորների անտեղյակություն և անհարմարություններ։

Միրնույն ժամանակ QR կոդերի դուրսբերմամբ՝ քաղաքացիների համար ընտրության հնարավորությունը նվազում է։ Նրանք այլևս չեն կարողանա առանց հավելվածի կամ բանկային քարտի օգտվել հասարակական տրանսպորտից, ինչը հատկապես խնդիր կարող է դառնալ տարեցների, տեխնոլոգիապես քիչ հաղորդակից մարդկանց կամ անկանոն աշխատանք ունեցող անձանց համար։

Սեդա Մարտոյան