
Կասկածելի պարունակությամբ փաթեթներ՝ Վանաձորի քրեակատարողական հիմնարկի տարածքում
Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կանխվել է արգելված պարունակությամբ առարկաներ հիմնարկի տարածք տեղափոխելու հերթական փորձը։
Դիտաշտարակում ծառայություն իրականացնող պահակն իր հերթապահության ընթացքում նկատել է, որ անհայտ անձինք փորձել են սահմանված կարգը խախտելով փաթեթներ նետել հիմնարկի տարածք։
Տեղեկության ստացումից անմիջապես հետո ծառայողները իրականացրել են տարածքի զննություն և հայտնաբերել երեք ներնետված փաթեթ։ Նրանց մեջ եղել են չորս պոլիէթիլենային շշեր՝ ալկոհոլի հոտով հեղուկով, ինչպես նաև մարիխուանային նմանվող բուսական զանգվածներ՝ ընդհանուր 7,9 գրամ քաշով։
Փաթեթները վերցվել են որպես նյութական ապացույց և փոխանցվել իրավասու մարմիններին՝ հետագա ընթացք ապահովելու նպատակով։