
87-ամյա հետիոտնը մահացել է Արտաշատում վրաերթի հետևանքով
Հունիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Երևան–Երասխ մայրուղու Արտաշատի հատվածում 44-ամյա վարորդը «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 87-ամյա տղամարդուն։
Դեպքի վայր է ժամանել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը, որը արձանագրել է հետիոտնի մահը։ Վարորդը չի փախել դեպքի վայրից։
Տարածքը սահմանազատվել է։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության քննիչները դեպքի վայրում կատարում են անհրաժեշտ քննչական գործողությունները։ Վթարի ենթարկած ավտոմեքենան տեղափոխվել է Արտաշատի ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։